21 տարի անց ցմահ բանտարկյալ է պայմանական ազատ արձակվել

21 տարի անց ցմահ բանտարկյալ է պայմանական   ազատ արձակվել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պատժից պայմանական ազատել է ցմահ բանտարկյալ Կարեն Օգանեսյանին, հայտնում է CivilNet.am-ը:

Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանի փոխանցմամբ, դատարանը սահմանել է 10 տարի փորձաշրջան։

Ցմահ դատապարտյալ Օգանեսյանը 23 տարի պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 1997-ին, ԱՄՆ-ում՝ երկու անձի սպանության համար։ Այդ ժամանակ Օգանեսյանը 22 տարեկան էր։ Այս տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Կարեն Օգանեսյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել:

2015-ին Հայաստանում գրանցվել է նախադեպ, երբ ազատ է արձակվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով։ Օգանեսյանի գործը բացառիկ է, քանի որ ցմահ բանտարկյալը ազատ է արձակվում պայմանական հիմքով, և հաշվի է առնվել նրա դրական վարքագիծը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---