«Սադրանք է, դատախազություն ենք դիմելու». Միքայելյանը հերքում է քարոզարշավին դպրոցի տնօրենների մասնակցությունը19 հոկտեմբերի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանը հայտարարություն է տարածել, որտեղ հերքվում է տեղեկությունը, թե իբրև Միքայելյանի օգնականը զանգել է քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և հետաքրքրվել, թե «որքան մարդ է պատրաստ բերել իրենց հանրահավաքին»: Ավելի վաղ ՀԿ-ն Բեկչյանի և Միքայելյան օգնական ներկայացած անձի հեռախոսազրույցի ձայնագրություն էր տարածել, որտեղ վերջինս հետաքրքրվում էր՝ թե քանի հոգի կարող է բերել Միքայելյանի հանրահավաքին: «Ձայնագրությունը, որն իրականացրել է կազմակերպության ներկայացուցիչը, հերքում է հենց կազմակերպության կողմից տարածված տեղեկությունը: Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին զանգահարած և իբրև Սասուն Միքայելյանի օգնական ներկայացած մարդը, որ տնօրենից հետաքրքրվել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, մեկնարկող հանրահավաքին, ստանում է զարմացած պատասխան, և ակնհայտ երևում է, որ տնօրենն ուղղակի անտեղյակ է հանրահավաքի մասին: Նա զանգահարողից է իմանում, թե երբ և ինչ հավաք է սպասվում, ու տարակուսած հարցնում է. «Երևան պիտի գա՞նք»: Ավելին՝ ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ պահանջվող նախընտրական «կեպկաներից» չունի դպրոցի տնօրենը, որ բաժանի 9-րդ դասարանցիներին: Իսկ հավաքը, ի դեպ, նշանակված է ոչ թե ժամը 15:00-ին, այլ 16:00-ին: Այս ձայնագրությունը ևս մենք համարում ենք սադրանք», - նշված է հայտարարության մեջ: Միքայելյանի նախընտրական շտաբը դիմում է ներկայացնելու դատախազություն, որպեսզի «տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի»: «Պետք է ՀՀ ուժային կառույցները՝ հանուն ազատ և արդար ընտրությունների անխախտ սկզբունքների, անհապաղ պարզեն ուղղորդված սադրանք իրականացնողների շահագրգռվածությունը: Պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական: Մենք հետամուտ ենք լինելու ստի, կեղծիքի շուտափույթ բացահայտմանը», - նշված է հայտարարության մեջ: Անդրադառնալով շտաբին վերագրվող այլ ընտրախախտումներին, նշել են, որ որևէ մեկը չի կարող երաշխավորել՝ որևէ թեկնածուի լուսանկարը քաղաքացիները կարող են փակցնել չնախատեսված վայրում: Նախընտրական շտաբը տեղեկանալուն պես բոլոր պաստառները անթույլատրելի հատվածներից օրենքով սահմանված ժամկետում հեռացրել է և տեղեկացրել ԿԸՀ-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |