Քոչարյանի փաստաբանական թիմը կդիմի ՄԻԵԴ19 հոկտեմբերի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել: Գանգատի բովանդակության մասին այս փուլում պաշտպան Հայկ Ալումյանը մանրամասներ չի ցանկացել հայտնել, հայտնում է Aysor.am-ը: «Խնդիրները, որոնք մենք պետք է դնենք Եվրոպական դատարանի առաջ՝ տվյալ գործում ներպետական դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրել չեն կարող: Ինչը նշանակում է, որ հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն, ուստի՝ այս պարագայում դրանց սպառումը Եվրոպական դատարան դիմելու առումով պարտադիր նախապայման չէ»,-ասել է Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանն ասել է, որ Եվրոպական դատարան դիմելը կապ չունի կալանքի գործընթացի հետ, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարան բողոքներ են ներկայացված, և այն ընդունվել է վարույթ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |