Samsung-ը ճկուն դիսփլեյով սմարթֆոնը կարող է ներկայացնել արդեն նոյեմբերին

Samsung-ը ճկուն դիսփլեյով սմարթֆոնը կարող է ներկայացնել արդեն նոյեմբերին

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը հրավիրել է նոյեմբերի 7-ին և 8-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Samsung Developer Conference մշակողների խորհրդաժողովին:

Հրապարակված հրավերում ակնարկ կա ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոնի անոնսին: Ավելի վաղ ընկերության թոփ մենեջերները արդեն հիշատակել էին, որ մշակումը կարող է ներկայացվել նոյեմբերին: Այդպիսով, Samsung ընկերությունը կարող է ներկայացնել նոր սարքը արդեն նոյեմբերի 7-ին, կոնֆերանսի բացմանը, գրում է Ferra.ru-ն:

Սեպտեմբերին Samsung-ի բջջային ստորաբաժանման նախագահ Դի Ջեյ Կոխը հարցազրույցի ժամանակ սմարթֆոնն անվանել էր մշակման համար ոչ այնքան հեշտ պրոդուկտ: Նա նաև նշել էր, որ հիմա նման սարք թողարկելու ժամանակն է, քանի որ անցկացված հարցումները վկայում են պահանջարկի առկայության մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---