Լոնդոնի դատարանը կհարցաքննի Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլիին

Լոնդոնի դատարանը կհարցաքննի Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլիին

PanARMENIAN.Net - Լոնդոնի դատարանը կհարցաքննի Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, ինչպես նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային և նախկին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլիին:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներին հարցաքննության կկանչեն այսպես կոչված «Օմեգայի» գործով: Omega Group Tobacco-ի գործով հայց է ներկայացրել աշխարհում հայտնի փաստաբանական «Ֆիշերի հիմնադրամը», որը պաշտպանում է ընկերության շահերը, հայտնում է Sputnik Արմենիան Rustavi2 հեռուստաընկերության վրա հղումով:

Դատարան են կանչվել դեռևս միայն Գախարիան և Կումսիշվիլին, սակայն շուտով ծանուցում կստանա նաև Իվանիշվիլին:

Վրաստանի նախկինն պաշտոնյաներին կասկածում են խարդախության և կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ: Իշխող կուսակցությունում բոլոր մեղադրանքները համարում են անհիմն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---