Մահացել է հայտնի ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը26 հոկտեմբերի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Մոսկվայում մահացել է հայտնի ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Դա տեղի է ունեցել նրա 74-րդ տարեդարձից մեկ օր առաջ: Այդ մասին հայտնել է նրա որդին՝ Անդրեյ Կարաչենցովը, գրում է ՏԱՍՍ-ը: «Այո, հաստատում ենք: Դա տեղի է ունեցել Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, առավոտյան 8:50-ին»,-ասել է նա: Ավելի վաղ Կարաչենցովը հոսպիտալացվել էր թոքերի բորբոքմամբ: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառը ոչ թե մրսածությունն է եղել, այլ քաղցկեղը:2005-ին Կարաչենցովը ավտովթարի պատճառով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք, ենթարկվել է գլխուղեղի վիրահատման: Նա 26 օր կոմայի մեջ է եղել: Թեև 2007-ին նա կարողացավ բեմ բարձրանալ, այնուամենայնիվ, դերասանի խոսքը և արձագանքը շրջապատին լիովին չվերականգնվեց: Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում:Նա խորհրդային շրջանի ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկն էր և բոլոր դժվարին կասկադյորական հնարքներն ինքնուրույն էր կատարում:Կարաչենցովը սիրված էր նաև որպես թատերական դերասան: 1967-ին, թատերական ստուդիան ավարտելուց անմիջապես հետո, նա աշխատանքի է անցել Լենկոմ թատրոնում: Հատկապես սիրված էր նրա դերը դերը «Յունոնա և Ավոս» ռոք-օպերայում, որը դարձել էր թատրոնի այցեքարտը: Պաբլո Ներուդայի «Խոակին Մուրիետայի փայլատակումն ու մահը» դրամայի հիման վրա բեմադրված «Խոակին Մուրիետայի աստղն ու մահը» ներկայացման մեջ Կարաչենցովը միանգամից երկու դեր էր կատարում: Կարաչենցովը ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր էր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |