Դպրոցականներն ուստարում անվճար 3 թանգարան կայցելեն

Դպրոցականներն ուստարում անվճար 3 թանգարան կայցելեն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին կմեկնարկի դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին (ոչ էլեկտրոնային)՝ թանգարանների փուլը, որի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան այցելելու իրենց ընտրած թանգարան կամ պատկերասրահ: Թանգարանային այցելությունների փուլը կավարտվի 2019-ի հունիսին:

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգ՝ նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն:

Աշակերտների մեծ հոսքով պայմանավորված՝ տեխնիկական դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես կապ հաստատել թանգարանի կամ պատկերասրահի հետ և ամրագրել այցի օրն ու ժամը:

Ցանկում ներառված թանգարանները գործում են ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ենթակայությամբ:

Աբոնեմենտային համակարգի երկրորդ փուլը, որը ներառում է թատրոններն ու համերգասրահները, կմեկնարիկի 2019թ.-ի երկրորդ եռամսյակում:

Նշված մշակութային օջախներ այցից առաջ Dasaran.am կայքի միջոցով պետական հանրակրթական դպրոցների աշակերտները և ուսուցիչները հնարավություն կունենան նախապես ամրագրելու իրենց տեղը առցանց համակարգում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---