Մերկելը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին29 հոկտեմբերի 2018 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր այժմյան ժամկետը կանցլերի պաշտոնում վերջինն է լինելու: Մերկելը նման հայտարարություն է արել իր կուսակցության՝ Քրիստոնյա դեմոկրատական միության (ՔԴՄ) վարչության անդամների հետ հանդիպմանը: Ավելի վաղ Մերկելը երբեք չէր հաստատել այն լուրերը, որ 2021-ին ժամկետը լրանալուն պես հեռանալու է պաշտոնից, գրում է Լենտա.ռու-ն Associated Press-ի վրա հղումով: Ավելի վաղ հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել ՔԴՄ նախագահի պաշտոնից և չի առաջադրելու իր թեկնածությունը դեկտեմբերին: Միևնույն ժամանակ DPA-ն հայտնել էր, որ նա կցանկանար պահպանել կանցլերի պաշտոնը: ՔԴՄ-ն ցածր արդյունք է ցույց տվել Հեսսենում, թեև հաղթել է ընտրություններում՝ ըստ նախնական տվյալների կուսակցությունը 27,2 տոկոս է հավաքել: Իշխող կոալիցիայում Մերկելի թիմակիցները վերջնագիր են ներկայացրել նրան, երբ նրա կուսակցությունն անհաջողության մատնվեց տարածաշրջանային ընտրություններում: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը կոալիցիայի անդամ է, Հեսսենում ընտրություններում ստացել է ձայների 19,6 տոկոսը, որը վատագույն ցուցանիշն է 1946-ից ի վեր: Կուսակցության առաջնորդ Անդրեա Նալեսը հայտարարել է, որ եթե 2019-ին կուսակցությունը չբարելավի արդյունքը, դուրս կգա միավորումից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |