Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղի» փրիքվելում

Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղի» փրիքվելում

PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասանուհի Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղը» սերիալի փրիքվելում: Այդ մասին հայտնել է HBO հեռուստաընկերությունը:

Ուոթսն առաջին դերասանուհին է, որը պաշտոնապես ընդգրկվել է փրիքվելի դերասանական կազմում: Նրա դերը դեռևս չի բացահայտվում: Ըստ HBO հեռուստաընկերության, նա «խարիզմատիկ բարձրաշխարհիկ լեդիի դեր է կատարելու, որը մութ մի գաղտնիք է թաքցնում»: Ուոթսի կերպարի անունը գաղտնի է պահվում, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով:

Փրիքվելի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղում» ներկայացված իրադարձություններից 10.000 տարի առաջ և կերպարներից ոչ մեկն այնտեղ չի հայտնվի: Որպես նախագծի գործադիր պրոդյուսեր հանդես է գալիս Ջեյն Գոլդմանը, որը նաև սցենարն է գրում Ջորջ Մարտինի հետ:

50-ամյա Նաոմի Ուոթսը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսքի են «Մալխոլանդ Դրայվը», Բերդմենը», «21 գրամը», «Կինգ Կոնգը», «Զվարճալի խաղերը, ինչպես նաև նկարահանվել է «Դիվիրգենտի» սերիաներում: «Գահերի խաղի» եզրափակիչ 8-րդ մասի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---