Սանասարյանը, լքելով «Ժառանգությունը», անդամագրվել է ՔՊ-ին (վիդեո)

Սանասարյանը, լքելով «Ժառանգությունը», անդամագրվել է ՔՊ-ին

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից և անդամագրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին հայտնել է ինքը՝ Սանասարյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

«11 տարի է անցել այն պահից, երբ անդամագրվել եմ «Ժառանգություն» կուսակցությանը: Կայացրել եմ որոշում և դուրս եմ եկել կուսակցությունից», - ասել է Սանասարյանը՝ շնորհակալություն հայտնելով իր ընկերներին և նշելով, որ այդ տարիները եղել են «իր քաղաքական հասունության որոշիչ ժամանակահատված»։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է անդամակցել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---