Նոր ԱԺ-ն նոր վարչապետին կընտրի դեկտեմբերի 31-ին

Նոր ԱԺ-ն նոր վարչապետին կընտրի դեկտեմբերի 31-ին

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ առաջին նիստն ու վարչապետի ընտրությունըտեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,-ասվում է գրառման մեջ:

Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---