Գագիկ Ծառուկյանը ռեյտինգայինով չի առաջադրվելու

Գագիկ Ծառուկյանը ռեյտինգայինով չի առաջադրվելու

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվելու ռեյտինգային ցուցակով։ Այդ մասին ասել է ինքը Ծառուկյանը, հայտնում է Factor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե որն է չառաջադրվելու պատճառը, արդյո՞ք մտավախություններ կան՝ Ծառուկյանը պատասխանել է, որ թողնելու է յուրաքանչյուրն առաջադրվի իր տարածքում։

Խոսելով այն մասին, թե ընդգրկվելու է արդյոք ցուցակում Նաիրա Զոհրաբյանը՝ Ծառուկյանն ասել է. «Ինչու՞ առանց Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն լինո՞ւմ է»: Ծառուկյանը նաև հերքել է տեղեկությունները, որ իր և Զոհրաբյանի հարաբերությունները լարված են։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---