ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրել է VivaStart ծրագրի շրջանավարտների 9-րդ խմբին 9 նոյեմբերի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Կարևորելով վաճառքի և բաժանորդների սպասարկման մշակույթի զարգացումը Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտում՝ արդեն մոտ 3 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում է VivaStart կրթական ծրագիրը: Կայացել է VivaStart-ի հերթական փուլի ավարտական արարողությունը, որի ընթացքում ծրագրի շրջանավարտները պարգևատրվել են հավաստագրերով: Իսկ ամենաբարձր ցուցանիշներ ապահոված չորս մասնակից՝ Հայկուհի Մարտիկյանը, Անի Կարապետյանը, ՄարիամՀակոբյանն ու Արսեն Հայրյանը, հավաստագրերի հետ մեկտեղ ստացել են Huawei Honor 7A սմարթֆոններ: 2018-ին իրականացվել է թվով 9-րդ VivaStart կրթական ծրագիրը, որին մասնակցել է մոտ 36 ուսանող: Նրանցից 8-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ֆրանկոֆոնիայի օրերին Կենտրոն վարչական տարածքում և «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված սպասարկման կենտրոններում: VivaStart-ի շրջանակներում ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ վաճառքի և բաժանորդների սպասարկման վերաբերյալ տեսական գիտելիքներ, այնուհետև այդ գիտելիքները կիրառել գործնականում ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններում: Նախքան հավաստագրերի հանձնման արարողությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր «Կապերի հաստատման հմտություններ» խորագրով վարպետության դասընթաց: Դասընթացի ժամանակ շրջանավարտները ծանոթացել են ժամանակակից գործարար աշխարհում մեծ նշանակություն ունեցող կապերի հաստատման հմտություններին, դասընթացավարին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացրել սեփական պատկերացումնը: Հավաստագրերը հանձնելուց հետո դիմելով ծրագրի մասնակիցներին՝ Ռալֆ Յիրիկյանն ասել է. «Շատ կարևոր է, որ գիտելիքների ձեռքբերման ընթացքում դուք կարողացաք ուսումնասիրել ոլորտը և փորձեցիք հասկանալ ծառայությունների մատուցման ու բաժանորդային սպասարկման կարևոր փուլերն ու գործընթացը: Շուրջ երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակները երկուսն են. ուսանողների շրջանում զարգացնել վերլուծական միտքն ու հմտությունները, և նրանց նախապատրաստել աշխատաշուկայի համար: Ձեռք բերած գիտելիքների և փորձի շնորհիվ դուք պատրաստ եք սկսել ձեր կարիերան իբրև մասնագետներ՝ հատկապես սպասարկման ոլորտում», հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերության կողմից կազմակերպվող այս և նմանատիպ այլ ծրագրերը շարունակական բնույթ ունեն: 2015 թվականից մեկնարկած ծրագրին առ այսօր մասնակցել է ավելի քան 254 ուսանող: VivaStart-ի բազմաթիվ շրջանավարտներ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր կազմակերպություններում՝ ներառյալ հեռահաղորդակցության ու հարակից ոլորտներում: Նրանցից 22-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր սպասարկման կենտրոններում: Ընկերությունը մշտապես դիտարկում է մյուս շրջանավարտներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |