Անտառային հրդեհը Կալիֆորնիայում հասել է Քիմ Քարդաշյանի տան մոտ10 նոյեմբերի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Անտառային հրդեհը Կալիֆորնիայում հասել է ԱՄՆ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի տանը: Քարդաշյանը ընտանիքի հետ հեռացել է տնից՝ տեղափոխվել Կալաբասասի առանձնատունը: «Լսել եմ, որ հրդեհը հասել է մեր տարածքին Հիդենս Հիլսում, բայց հիմա այն տեղայնացվել է ու չի տարածվում: Կարծես, վիճակը չի վատթարանում»,-գրել է Քարդաշյանը Twitter-ում: Նա նաև շնորհակալություն է հայտնել հրշեջներին և նշել, որ քանի օր է աղոթում է, որպեսզի ամեն ինչ պահպանվի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քարդաշյանի և Ուեսթի առանձնատունը սպառնալիքի տակ է, քանի որ կրակն արդեն հասել է իրենց տարածքին: Կալիֆորնիայի հյուսիսում մոլեգնող հրդեհից արդեն 10 մարդ է զոհվել: 6700 տուն է այրվել, ավելի քան 36,000 հա հրդեհված է: Ավելի քան 150,000 մարդ տարհանվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |