Պուտինն ու Թրամփը շփվել են Փարիզում

Պուտինն ու Թրամփը շփվել են Փարիզում

PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շփվել են Փարիզում՝ Ելիսեյան պալատում ճաշկերույթի ժամանակ, որը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահը՝ պալատից դուրս գալիս: Թրամփի հետ զրույցը նա «լավն է» անվանել:

Պուտին-Թրամփ խոսակցության բովանդակության մասին ոչինչ հայտնի չէ: Ըստ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նրանք միայն ողջունել են միմյանց, իսկ հանգամանալից զրուցել չի հաջողվել, հայտնում է Deutsche Welle-ն:

Ճաշկերույթը, որի ժամանակ երկու երկրների նախագահները դեմ դիմաց մեկ սեղանի շուրջ են նստած եղել, տևել է 2,5 ժամ: Ընդունելությունը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նվիրված էր Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին: Ի սկզբանե, նախատեսվում էր, որ Պուտինն ու Թրամփը հարևանությամբ են նստած լինելու, սակայն վերջին պահին կարգը փոխվել է:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի Մոսկվա այցելության ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Փարիզում լայնածավալ ռուս-հայկական գագաթնաժողովի անցկացման մասին: Սակայն Մակրոնը խնդրել էր նրանց ձեռնպահ մնալ այդ մտադրությունից՝ մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում Թրամփ-Պուտին հանդիպումը կշեղի հանրության ուշադրությունը Փարիզում կայանալիք հիմնական միջոցառումներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---