Քոչարյանն անձեռնմխելի չէ. Վճռաբեկը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ՝ խափանման միջոցն քննելու15 նոյեմբերի 2018 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը. միևնույն ժամանակ մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Օրինական ուժ է ստացել առաջին ատյանի դատարանի որոշումը, գործն ուղարկվել է Վերքննիչ դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը նորից քննելու համար: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ մտադիր են դիմել Եվրոպական դատարան: Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության վկայի կարգավիճակում։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը: Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից: ՀՀ գլխավոր դատախազությունն այժմ վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը. Քոչարյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդություն են ներկայացրել Վճռաբեկ՝ նրա նկատմամբ խափան միջոց չկիրառելու պահանջով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |