ՄԻՊ-ը Մայրապետյանի գործով պարզաբանում է պահանջել իրավապահներից

ՄԻՊ-ը Մայրապետյանի գործով պարզաբանում է պահանջել իրավապահներից

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից հայտնի գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի գործով: Այդ մասին Արման Թաթոյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Մայրապետյանին տեսակցել է մոտ մեկ շաբաթ առաջ:

«Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ եմ պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է», - ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ առաջադրված հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակին։

«Բարձրացրել ենք հարց, որը վերաբերում էր Հ2-ի գործունեությանը, որովհետև, ըստ ինձ ներկայացված բողոքի, Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա», - ասել է նա։

Արման Թաթոյանի խոսքով՝ բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի հարցը, սակայն դեռ պատասխաններ չեն ստացել իրավապահ մարմիններից։

Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։Սամվել Մայրապետյանը կալանավորված է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---