Հայկակ Արշամյան. «Հայաստան» հիմնադրամից գումարներ չեն կորել16 նոյեմբերի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: Այդ մասին Ֆրանսիայում հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանըֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում: Հայկակ Արշամյանը Փարիզում է ամենամյա հեռախոսամարաթոնի մեկնարկն ազդարարելու նպատակով: «Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,-ասել է նա: Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: «Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: Հիմնադրամը շարունակում է գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղվելու է իր նպատակին», - ասել է հիմնադրամի տնօրենը, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Իհարկե, շատ կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որ Հիմնադրամը նաև բովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրող երկիր: Պետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներին, մենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենք Հայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», - նշել է Հայկակ Արշամյանը: Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայույմ Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ ցանցապետություն աշխարհում: Դրա համար կա Սփյուռքը, անհրաժեշտ է միայն ամրացնել կապերը։ Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը, այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Ֆոնեթոն-2018-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |