Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի17 նոյեմբերի 2018 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի: Ավելի քան 1000 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին NBC News-ի վրա հղումով: Ըստ Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնիի, 8 զոհվածի դի հայտնաբերվել է Փարադայզ և Մագալիա քաղաքների տներում: Իշխանությունները դեռ աշխատում են անհայտ կորածների ցուցակների վրա: Ըստ շերիֆի, նրանց թիվը կարող է նվազել, քանի որ չի բացառվում, որ անունները կրկնվում են: Այժմ հրդեհների մակերեսը նահանգի հյուսիսում մոտ 59,000 հա է, ավելի քան 6000 շինություն փլուզված է: Որպես անտառային հրդեհների պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |