Մոսկվայում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը21 նոյեմբերի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Բախրուշինի անվան Պետական կենտրոնական թատերական թանգարանում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը, որը Թատերարվեստի երկրորդ բիենալեի ծրագրի մաս է կազմում: Ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 23-ինև կգործի մինչև 2019-ի հունվարի 6-ը: Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական թատերական դեկորատիվ արվեստը, գրում է «Կուլտուրա ՌՖ»-ը: Ցուցահանդեսի կուրատորներ Մարինա Բաղդասարյանի և Դմիտրի Ռոդիոնովի ուշադրության կենտրոնում են հայ արվեստի ականավոր գործիչներ Վազգեն Սուրենյանցի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Միխայիլ Առուտչյանի, Ստեփան Տերյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց գործերը: Հատուկ շեշտադրում է արվել ժամանակակից գործիչների՝ Մարինա Ազիզյանի, Ստեփան Զոհրաբյանի, Վլադիմիր Մարտիրոսովի ստեղծագործության վրա: Ցուցադրվելու են դեկորացիաների և հանդերձանքի էսքիզներ, ներկայացումների մակետներ, աֆիշներ և ներկայացումների ծրագրեր, այդ թվում 1939-ի Հայկական արվեստի դեկադայի և 1956 թվականի Հայկական արվեստի դեկադայի աֆիշներ և ծրագրեր, ինչպես նաև լուսանկարներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |