ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրինագիծը: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Օրինագիծը կոչվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծ:

Օրինագծով նաև վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ՝ կառավարական տուն 1:

Կողմ է քվեարկել 54 պատգամավոր, դեմ քվեարկածներ չեն եղել, 2-ը՝ ձեռնպահ է մնացել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---