ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահը կոչ է արել Թուրքիային վերջ տալ փակ սահմանների քաղաքականությանը

PanARMENIAN.Net - «Թուրքիայի կողմից հայկական սահմանի փակումը լուրջ տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը»,- հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը հանձնաժողովում անցկացվող լսումների ժամանակ` «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ»: Ըստ Բերմանի, Հայաստանի սահմանների փակումը անօրինական է, քանի որ ըստ Կարսի պայմանագրի, Թուրքիան պարտավորվել է բաց պահել Հայաստանի հետ սահմանը: Բացի այդ, Թուրքիայի եւ Հայաստանի փակ սահմանը խախտում է Համաշխարհային առեւտրային կազմակերպության սկզբունքները, որի անդամներ են հանդիսանում են եւ Երեւանը եւ Անկարան:



Ինչպես նշել է Հովարդ Բերմանը, Թուրքիայի նման քաղաքականությունը հակասում է նրա շահերին, քանի որ Հայաստանի շրջափակումը թույլ չի տալիս Թուրքիայի արեւելյան հատվածի զարգացումը, ինչպես նաեւ չի համապատասխանում երկրի ռազմավարական շահերին:



«Հայաստանը, ում սահմանները փակ են Թուրքիայի եւ Արդբեջանի հետ, հույսը դնում է Թուրքիայի պատմական հակառակորդներ Ռուսաստանի եւ Իրանի վրա: Շատ տարօրինակ է, որ պաշտոնական Անկարան իր քայլերով մեծացնում է Թեհրանի ազդեցությունը Երեւանի վրա»,- հայտարարել է Բերմանը: Կոնգրեսականը նաեւ նշել է, որ Հայաստանի շարունակվող շրջափակումը թույլ չի տալիս, որպեսզի «Երեւանը փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, որը հանդիսանում է նույն շրջափակման հիմնական պատճառը»: Նրա կարծիքով, «Թուրքիան, բարի կամք դրսեւորելով եւ բացելով սահմանը, ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանի կառավարության վրա»:



Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը չպետք է թույլ տա Իրանի ազդեցության աճը հարեւանների վրա եւ դիմեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդին, խնդրելով տեղեկացնել Ներկայացուցիչների պալատին կառավարության գործողությունների մասին, որոնք ուղղված են նրան, որ Թուրքիան վերջ տա փակ սահմանների քաղաքականությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---