Օսիպյան. Համաներմամբ ազատվածներից մեկը նոր հանցագործություն է կատարել

Օսիպյան. Համաներմամբ ազատվածներից մեկը նոր հանցագործություն է կատարել

PanARMENIAN.Net - Համաներմամբ ազատ արձակվածներից մեկը նոյեմբերի 21-ին նոր հանցագործություն է կատարել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ համաներումը դեռևս չի ազդել հանրապետությունում հանցագործությունների թվի աճի վրա։

Լրագրողների այն դիտարկմանը, թե ի՞նչ է նշանակում «դեռևս» ու ի՞նչ ժամկետներ է ենթադրում, Օսիպյանն արձագանքել է. «Ցավոք, փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ գրանցվում են կրկնահանցագործություններ», հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ արդեն իսկ կա գրանցված անձնական ունեցվածքի գողության դեպք, երբ համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն։ «Իհարկե, տա Աստված, որ բոլորն ուղղված լինեն, բայց, կարծում եմ, բոլորի դեպքում չի կարող այդպես լինել, լինելու են մարդիկ, ովքեր նորից հայտնվելու են ՔԿՀ-ներում», - ասել է Օսիպյանը։

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ տարածվել է մոտ 6500 անձի վրա, նախատեսվում է 650 դատապարտյալ ազատ արձակվել, կրճատվել են մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---