Նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային22 նոյեմբերի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային: Նամականիշն ունի 100 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 000 տպաքանակով: Չափսերն են` 40,0 x 30,0 մմ: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրները՝ Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված են «Ժամանակ» օրաթերթի հին շենքը և լոգոտիպը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: «Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և հայ աշխարհի ամենահին օրաթերթն է, որը առանց ընդհատումների շարունակում է տպագրվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |