Սև ուրբաթ. Առցանց գնումներ և անակնկալներ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Սև ուրբաթ. Առցանց գնումներ և անակնկալներ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ում

PanARMENIAN.Net - Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում առցանց առևտրի առավելություններից օգտվող միլիոնավոր մարդիկ սեփական փորձից գիտեն, որ Սև ուրբաթն իդեալական օր է առցանց գնումներ կատարելու համար, հատկապես, երբ այն լի է իրական անակնկալներով: Հայաստանն այս առումով ևս բացառություն չէ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Մալաթիա 86/1 հասցեում տեղակայված սպասարկման կենտրոնում նոյեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսով մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՄոբիԴրամի և Գլոբբինգի համատեղ նորարարական նախաձեռնությունը, որի նպատակն է Գլոբբինգի ծառայություններն առավել հասանելի ու հարմարավետ դարձնելն առցանց առևտրից օգտվողների համար: Առաջարկը հասանելի է բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդների համար՝ Մոբիդրամ հավելվածի միջոցով, որտեղ արդեն հասանելի են Գլոբբինգի ծառայությունները: Իսկ բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդներին կընձեռվեն հավելյալ հնարավորություններ՝ առաջին անգամ Գլոբբինգի ծառայություններից օգտվելու դեպքում, մասնավորապես «Y» սակագնային պլանի ներառումներից օգտվելու հնարավորություն:

Համատեղ առաջարկը ներկայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մասնավորապես, նշել է, որ բջջային հավելվածները առօրյա կյանքի մաս են՝ ներառյալ անձնական շփումները, վճարումների և գնումների կատարումը, և այլն: «Արդեն մի քանի տարի գործող՝ առցանց վճարումների ՄոբիԴրամ համակարգը, որի ծառայություններն անընդհատ ավելանում են, ու նաև մեր գործընկեր Գլոբբինգի հետ համատեղ այս առաջարկը հաճելի ու ամենակարևորը՝ օգտակար կլինեն բնակչության համար: Այսպես, Գլոբբինգից արդեն իսկ օգտվող մարդիկ՝ մինչև դեկտեմբերի 31-ն առցանց գնում կատարելիս, հաջորդ պատվերի համար կստանան 4000 դրամ՝ Գլոբբինգի իրենց հաշվին՝ հաջորդ պատվերների համար, եթե ծանրոցը ստանալու համար վճարումը կատարեն ՄոբիԴրամ բջջային հավելավածով:

Իսկ եթե Գլոբբինգի ծառայությունից դեռևս չօգտված քաղաքացիները գրանցվեն մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա նրանք բոլորը, առաջին անգամ գնում կատարելով, 30 օր կկարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից, այսինքն՝ կունենան անսահմանափակ ինտերնետ՝ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներով շփվելիս, 5 ԳԲ ինտերնետ, ինչպես նաև կունենան ձայնային և SMS ծառայություններից օգտվելու հնարավորություն, ինչը շատ հարմար է հատկապես բջջայինով առցանց գնումներ ու վճարումներ կատարելու համար»:

Ռալֆ Յիրիկյանը նաև տեղեկացրել է, որ այսուհետ Երևանում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Մալաթիա 86/1 և Կապանում՝ Շահումյան 11/38 սպասարկման կենտրոններում կգործեն Գլոբբինգի արագ սպասարկման կետեր: Ի դեպ, ՄոբիԴրամի միջոցով Գլոբբինգի հաշվի համալրումը կատարվում է առանց միջնորդավճարի:

«Գլոբբինգի» հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը, խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Մոբիդրամի հետ համագործակցության մասին, մասնավորապես նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ Գլոբբինգի համագործակցությունը չէր կարող առավել ճշգրիտ ժամանակահատվածում սկիզբ առներ, քան հիմա, երբ արդեն իսկ այսօրվանից ողջ աշխարհում սկսվում է տարվա մեծագույն զեղչերի շրջանը՝ Սև ուրբաթը։ Սա բացառիկ հնարավորություն է գրանցվելու Գլոբբինգում և Մոբիդրամում, և ստանալ 4000 դրամ, դառնալ միջազգային գնորդ, օգտվել բացառիկ զեղչերից, և մեկ ամիս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից»: Հատկապես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սոցիալական բարձր պատասխանատվության մշակույթով առանձնացող բացառիկ ընկերություններից է և այստեղ մեր երկու ընկերությունների շարժառիթներն, արժեքներն ու նպատակները լիովին համընկնում են»:

«Նախորդող երեք տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ զգալի ծավալի առցանց գնումներ են կատարել՝ շահեկան պայմաններով: Մինչ այդ՝ Հայաստանի բնակիչները հնարավորություն չունեին օգտվելու Սև ուրբաթի ընձեռած առավելություններից։ Գլոբբինգի ստեղծմամբ բացվեցին խնայելու նոր հնարավորություններ», - ավելացրել է ընկերության հիմնադիր տնօրենը։

Մոբիդրամ հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել համապատասխանաբար՝ AppStore կամ GooglePlay Market:

 Ուշագրավ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին