Սվիտալսկի. ՀՀ-ին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի24 նոյեմբերի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել խոսքի ազատության բարձրագույն չափանիշի, ապահովել արտահայտվելու և հավաքների ազատությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում կհաջողվի նվազագույնի հասցնել ատելության խոսքը, քանի որ «այն սպանում է ժողովրդավարությունը, բացասական ազդեցություն ունի քաղաքական մշակույթի վրա»։ «Մենք հույս ունենք, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանին կհաջողվի հասնել քաղաքական մշակույթի բարձրագույն ստանդարտի», - ասել է Սվիտալսկին: Խոսելով քաղաքական գործիչների մասին՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ նրանք պետք է հասկանան՝ քաղաքական գործընթացներում խոսքն ավելի կոշտ է լինում, և եթե նրանք չեն կարող դա ընդունել, ապա ցանկալի է՝ զբաղվեն այլ գործով: Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի 12 օր։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |