ՀՀ նախագահ. Բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան

ՀՀ նախագահ. Բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին և դաշինքներին՝ հույս հայտնելով, որ նրանք մեծագույն պատասխանատվությամբ են մոտեցել իրենց քաղաքական հայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևավորմանը:

Նա հավելել է, որ «բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան»: Նախագահը նշել է նաև, որ այս ընտրություններն ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները:

«Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով:Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք:

Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլևս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։Հավատարիմ եղե՛ք ձեր դավանած արժեքներին, միևնույն ժամանակ, հարգալից ու բարեկիրթ՝ միմյանց նկատմամբ»,-ասվում է ուղերձում։

Նախագահը գալիք ընտրություններում հաջողություն է մաղթել մասնակից բոլոր քաղաքական միավորներին:

«Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղե՛ք պահանջատեր, լսե՛ք բոլորին, որպեսզի տեղեկացված և գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան:Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին»,-ասված է նախագահի ուղերձում:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---