Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա27 նոյեմբերի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձել է դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին քննադատող ՀՀԿ-ականներին: «Սասուն Միքայելյանը մի նախադասություն է ձևակերպել ու հետո պարզաբանել է այն: Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ, «շուշանպետրոսյանա-արմենաշոտյաններ» Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելիյանից: Ձեր քաշի չափ Միքայելյանի մարմնում ասկոլկա կա», - ասել է Փաշինյանը: Նա ասել է, որ երկար տարիներ այդ քննադատողները «բերանները ջուր առած հետևել են բանակին թալանին»: «Ես ինչ-որ չեմ հիշում, որ այդ նույն մարդիկ ինչ-որ մի նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ որ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել է, տարել իր արջերին կերակրելու, բա ուր էիք այդ ժամանակ: Ձեզնից ոմանք նույնպիսի պահեստներ ունեն, և մենք այդ պահեստների տեղերը գիտենք, և շատ բան կա, որ չենք ասում, քանի որ այնտեղ ազգային անվտանգության խնդիր կա, պետական գաղտնիք կա: Ես ինչ-որ չեմ հիշում Արցախյան ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն, երբ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվում $30 մլն հայտնաբերվեց. որտեղից այդքան գումար, եթե մեր զինվոը ներքնաշոր չունի», - ասել է Փաշինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»: «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- ասել է նա: Միքայելյանի հայտարարությանն էր անդրադարձել Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, Արցախի ԱԱԽ քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ՀՀԿ-ական գործիչներ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |