Փաշինյանը՝ Մարգարյանին. Ուզում եմ ձեզ հուսախաբ անել՝ զենքի մատակարարումն ընթանում է բնականոն27 նոյեմբերի 2018 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում նախընտրական հանդիպման ընթացքում պատասխանել է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե «Թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ սպառազինություն չի մտել»: «Քիչ է մնում ասեն՝ Հայաստանին մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք, դուք այդ կողմից, մենք այս: Հայաստանին զենքի մատակարումն ընթանում է բնականոն պլանավորված ձևով: Այս առումով ուզում եմ ձեզ հուսախաբ անել», – դիմելով Մարգարյանին ասել է Փաշինյանը: Նա հորդորել է խոսել այն ամեն մասին, ինչ տեղի է ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինության մատակարարման հետ: «Հայ Յեղափոխական Դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, ոև մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել: «Պատերազմող երկիր ենք, ո՞վ է սրա պատասխանը տալու»,- ասել էր Մարգարյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |