Փաշինյան. Ինձ ասել են՝ Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է վերադարձնել $30 մլն-ը28 նոյեմբերի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Իջևանում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել պետությանը վերադարձնել իր բանկային հաշիվներից մեկում եղած $30 մլն-ը: Փաշինյանն ասել է, որ պետությունից ու քաղաքացիներից գողացվածը վերադարձվելու է անցումային արդարադատության միջոցով: «Մարդիկ բողոքում են, որ չենք վերադարձնում երկիրը թալանած մարդկանց պատճառած վնասը պետությանը: Մենք կարող էինք անել դա ուժով, բայց դա ռեկետ կլիներ, ինչը ճիշտ չէ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետության նպատակը մարդկանց ոչ թե բանտեր լցնելը պետք է լինի, այլ նրանց թալանածը վերադարձնելը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվում $30 մլն է հայտնաբերվել: Հաշիվը սառեցվել էր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |