Վրաստանն առաջին կին նախագահն ունի29 նոյեմբերի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քաղաքացիները նախապատվությունը տվել են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, որին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է Deutsche welle-ն: : Վրաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահի պաշտոնն առաջին անգամ կին է ստանձնում: Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի, երկրորդ փուլում Զուրաբիշվիլին հավաքել է քվեների գրեթե 60 տոկոսը: Ընդդիմադիր «միասնական ազգային շարժում» Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է մոտ 40 տոկոսը: Վաշաձեն չի շտապում ընդունել պարտությունը: Նա հայտարարել է, որ կսպասի պաշտոնական տվյալներին, քանի որ, ըստ նրա, «մեծ թվով ընտրողներ ընտրատեղամասեր են եկել 17:00-ից հետո»: Քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով 20:00-ին: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը սատարում էր Վաշաձեին, կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին դուրս գալ բողոքի ցույցերի՝ պահանջելով նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Վաղվանից, անկախ արդյունքներից, մենք անցնում ենք զանգվածային անհնազանդության ակցիաների: Ես կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը, բանակին հեռու մնալ քրեածին մաֆիոզ բանդայից: Ես կոչ եմ անում Վրաստանի փրկությունը ձեր ձեռքը վերցնել»,-հայտարարել է նա, հայտնում է BBC-ին: Այս ընտրությունները Վրաստանի նախագահի վերջին ընտրություններն էին ուղիղ քվեարկության եղանակով: Այսուհետ նախագահին ընտրելու են ընտրիչ կոլեգիայի 300 անդամները: Ըստ 2017-ի սահմանադրական փոփոխությունների, նախագահի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն կրճատվել են: Սակայն նախագահը միևնույն է մնում է գլխավոր գերագույն հրամանատարը, ինչպես նաև վետոյի և ներում շնորհելու իրավունք ունի: Շատերը համարում են, որ այս ընտրությունները կարևոր թեստ են քաղաքական ուժերի համար 2020թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Ըստ տեղի դիտորդների, ընտրությունների 2-րդ փուլից առաջ մթնոլորտն էլ ավելի լարված էր ու բևեռացված: Photo. REUTERS/David Mdzinarishvili Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |