Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ հոգեհանգստյան արարողություն կկատարվի

Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ հոգեհանգստյան արարողություն կկատարվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար:

Արարողության սկիզբը` ժամը 11:00-ին, հայտնում էՄայր աթոռի տեղեկատվական համակարգը:

Էջմիածնի Մայր տաճարը որոշ ժամանակով փակ է այցելությունների և արարողությունների համար: Դա պայմանավորված է տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքներով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին մասնակցում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---