ԱՊՀ դիտորդների ղեկավար. Մեծ աշխատանք է արվել ընտրությունները հաջող անցկացնելու համար 6 դեկտեմբերի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կատարված է մեծ աշխատանք, որպեսզի ընտրությունները բարեհաջող և հանգիստ անցնեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին: Նա նշել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աշխատանքները սկսել է նոյեմբերի 22-ից. առաքելությունում ընդգրկված են 16 երկարաժամկետ, 84 կարճաժամկետ դիտորդներ, հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որ թեև ընտրությունների անցկացումը կազմակերպվել է սեղմ ժամկետներում, բայց այս ժամանակաշրջանում ԿԸՀ-ն կարողացել է պատշաճ իրականացնել իր գործառույթները: «Դեկտեմբերի 9-ին մարդիկ կարող են գալ ընտրատեղամասեր և ազատ արտահայտել իրենց կամքը՝ ձայն տալով իրենց նախընտրած քաղաքական ուժին: Արվել է առավելագույնը, որպեսզի ընտրողները կարողանան կատարել ընտրողի իրենց պարտականությունները», - նկատել է նա: Գումինսկին նաև ընդգծել է, որ լրատվամիջոցներում հավասար պայմաներ են ստեղծվել բոլոր քաղաքական ուժերի համար և այս մասով ոչ մի բողոք չի ստացվել: ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |