// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ոստիկանությունն արձագանքել է «Մենք»-ի և «Իմ քայլի» ներկայացուցիչների միջև բռնության միջադեպին

Ոստիկանությունն արձագանքել է «Մենք»-ի և «Իմ քայլի» ներկայացուցիչների միջև բռնության միջադեպին

PanARMENIAN.Net - Ոստիկանությունն արձագանքել է «Մենք» և «Իմ քայլը» դաշինքների ներկայացուցիչների միջև բռնությամբ ուղեկցված միջադեպին:

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։

Ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։

Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի պողոտայում։ Նախընտրական պաստառները վնասելու հետ կապված խոսակցության ժամանակ անհայտ անձը երկու անգամ հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այդ ընթացքում վերջինիս բջջային հեռախոսն ընկել է ու վնասվել։

Ոստիկանության ծառայողները պարզել են անհայտ անձի ինքնությունը, որը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանություն է ահազանգել նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կենտրոնական շտաբի պետն ու հայտնել, որ անհայտ անձինք խանգարել են շտաբի աշխատանքը, կատարել նկարահանումներ՝ խոչընդոտելով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական եւ Նոր Նորքի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։

Ընթերցեք նաև.«Մենք»-ն ու «Իմ Քայլն» իրար մեղադրում են թեկնածուների միջև ծեծկռտուք հրահրելու մեջ

 Ուշագրավ
Նշվում է, որ հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով
ՀՔԾ-ն չի մեկնաբանել գործարար Խաչատուր Սուքիասյանին հարցաքննելու լուրը
ՀՔԾ-ն այժմ հետաքննում է Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը
Միրզոյանի օգտին կողմ է քվեարկել 131 պատգամավոր