«Մենք»-ն ու «Իմ Քայլն» իրար մեղադրում են թեկնածուների միջև ծեծկռտուք հրահրելու մեջ 7 դեկտեմբերի 2018 - 09:55 AMT PanARMENIAN.Net - «Մենք» և «Իմ քայլը» դաշինքների ներկայացուցիչների միջև բռնությամբ ուղեկցված միջադեպ է գրանցվել։ Ինչպես դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրեկլ է ՄԵՆՔ-ից թեկնածու Թեհմինա Վարդանյանը, պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել: «Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է «Մենք» դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին… Այս առիթով «Մենք» դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն», - նշել է նա։ Պապիկյանն, իր հերթին, հայտնել է, որ հենց «Իմ Քայլի» համակիրն էր դարձել դարձել հարձակման թիրախ։ «Հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին: Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել», - գրել է նա, հավելելով, որ ցուցմունք տալուց հետո գնացել է «Մենք»-ի շտաբ, ուր իրեն ու ոստիկաններին «լավ չդիմավորեցին», հրաժարվեցին թեկնածուին կանչել, որ տեղում պարզաբանենք, թե ով է նման բան արել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |