SIPRI. ԱՄՆ-ն ու ՌԴ-ն առաջատար են աշխարհում զենքի վաճառքով10 դեկտեմբերի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը երկրորդն է աշխարհում զենքի վաճառքով: Այդ են վկայում Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) «2017-ի ռազմարդյունաբերական 100 առաջատար ընկերությունները» զեկույցի տվյալները: Առաջատար 100 ընկերությունների թվում է Ռուսաստանի 10 խոշոր զենք արտադրող ձեռնարկություն: Ըստ SIPRI-ի, 2017-ին զենքի արտահանումը ՌԴ-ից կազմել է 37,7 մլրդ դոլար: Դա կազմում է սպառազինության համաշխարհային շուկայի 9,5 տոկոսը, գրում է Meduza-ն: Աշխարհում զենքի վաճառքով առաջին տեղում է ԱՄՆ-ն: Զեկույցում 42 ամերիկյան ընկերություն կա, որոնք 2017-ին 226,6 մլրդ դոլարի զենք են վաճառել: Նրանք գրավում են համաշխարհային շուկայի 57%-ը: Երկրորդ տեղում նախկինում Մեծ Բրիտանիան էր, այժմ այդ երկիրը 3-րդ հորիզոնականում է: Ցանկում 7 բրիտանական ընկերություն կա, որոնք 35,7 մլրդ դոլարի զենք են վաճառել: SIPRI-ին մասնագիտանում է սպառազինությունների վերահսկման և զինաթափման ոլորտում հետազոտությունների վրա: Ինստիտուտը հավաքում է տվյալները բաղ աղբյուրներից: SIPRI-ի հրապարակումները հաճախ չեն համընկնում պաշտոնական տվյալների հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |