Մակրոնը խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, չհարկել թոշակառուներին11 դեկտեմբերի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան Ելիսեյան պալատից հատուկ ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին` անդրադառնալով վերջին շաբաթներին լայն թափ ստացած «դեղին բաճկոնների» բողոքի գործողություններին, հայտնում է միջազգային մամուլը: Սա Մակրոնի առաջին հրապարակային ելույթն էր բողոքի զանգվածային գործողությունների մեկնարկից ի վեր: Նա մասնավորապես, խոստացել է 2019 թվականի հունվարից 100 եվրոյով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգևավճար տալ աշխատող ֆրանսիացիներին, վերացնել 2000 եվրոյից ցածր թոշակ ստացողների հարկերը: Երկրի ղեկակավարը միևնույն ժամանակ դատապարտել է ոստիկանների նկատմամբ բռնությունը բողոքի գործողությունների ընթացքում: Ավելի վաղ Մակրոնի նախաձեռնած հարկային փոփոխությունների հետևանքով 2019 թվականից հունվարից էասպես թանկանալու էր դիզելային վառելիքի գինը: Սա հանգեցրել էր բողոքի զանգվածային գործողությունների Փարիզի կենտրոնում, և այլ քաղաքներում: «Դեղին բաճկոններ» անունը ստացած ակցիաների մասնակիցները պահանջում էին չեղարկել հարկային փոփոխությունները: Բողոքի ակցիաները վերաճել են զանգվածային անկարգությունների՝ իրավապահների հետ բախումներ են եղել, ակցիայի մասնակիցները ջարդել են ու վնասել բազմաթիվ մեքենաներ, շենքեր, Հաղթանակի կամարը, ի պատասխան իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Նոյեմբերի 17-ից ի վեր երկրում ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |