Կրակոցներ Ստրասբուրգում. 3 զոհ և 12 վիրավոր կա12 դեկտեմբերի 2018 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 3 զոհ և 12 վիրավոր: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստանյերը: Տուժածներից 7-ի վիճակը կրիտիկական է: Կրակողը, հնարավոր է, վիրավորվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, սակայն, կարողացել է փախչել: Նրա որոնումներին մասնակցում են անվտանգության ծառայության աշխատակիցները: Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծննդյան տոնավաճառի հարևանությամբ՝ քաղաքի կենտրոնում, գրում է BBC-ին: Դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում սգո օր է հայտարարվել: Ժամանակավորապես կդադարեցվի նաև Սուրբ ծննդյան տոնավաճառի աշխատանքը, չեղարկվել են ներկայացումներն ու համերգները: Այդ մասին հայտնել է Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռիսը: Ստրասբուրգում են գտնվում Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաև Եվրամիության բազում հաստատությունններ և մարմիններ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |