Վարուժան Ավետիսյան. Իշխանությունների հետ ֆոտոսեսիաներ անողները չեն կարող ընդդիմություն լինել

Վարուժան Ավետիսյան. Իշխանությունների հետ ֆոտոսեսիաներ անողները չեն կարող ընդդիմություն լինել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանում ընդդիմություն չի տեսնում՝ նշելով, որ իշխանությունների հետ ֆոտոսեսիաներ անողները չեն կարող ընդդիմություն լինել:

«Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ իրենց ամբողջ գոյության ընթացում ձևական ներկայություն ապահոված ուժերը, որոնք ամեն հարմար առիթի ծռմռվում են իշխանությունների առաջ, ֆոտոսեսիաներ են անում նրանց հետ և ուղղակի օդ են տատանում, որպեսզի ընդդիմության տպավորություն ստեղծեն, չեն կարող լինել ընդդիմություն. ասածիս մեջ շատ շուտով կհամոզվեք», - լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ «Սասնա ծռերն» ընդունել են ընտրության արդյունքները, որովհետև այն արտացոլում է ժողովդրի կամքը, մինչդեռ Ավետիսյանի խոսքով, դա չի նշանակում, որ իրենք չեն ահազանգելու առկա վտանգների մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 4,7%, անցողիկ շեմը 5% է:

«Սասնա ծռեր»կուսակցությունը հավաքել է 22,862 ձայն կամ 1.82%:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---