ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ցանկացած փորձ27 հունիսի 2008 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ցանկացած փորձ: Դաշինքը կողմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների միջեւ համագործակցությանը»,- ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության գծով օգնական Ժան Ֆրանսուա Բյուրոն, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որում նախագահը մտադրություն է հայտնել հրավիրելու Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Հայաստան:«Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում կա կետ, որը շոշափում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Իմ թուրք գործընկերոջ հետ մենք կկարողանանք կառուցողական քայլեր կատարել` ուղղված երկկողմանի հարաբերությունների բարելավմանը»,- հանդիպման ընթացքում նշել է ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մոսկվայում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղը միասին դիտելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան ՀՀ կժամանի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Նա կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների նահանգային պաշտոնյաների պատվիրակությունը ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու |