Վարդենիսի սոցապ գործակալության 4 աշխատակից մեղադրվում է հափշտակության մեջ![]() 18 դեկտեմբերի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող չորս աշխատակցի` հափշտակություն կատարելու համար, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: Նախնական քննության տվյալներով՝ աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս առերևույթ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների մասնակցության վերաբերյալ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներ ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմված կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին: «Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության երկու՝ նախկին և ներկա աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը բավարարվել է՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |