// IP Marketing video - START// IP Marketing video - END

Օսիպյան. ՃՈ-ն նախկինից լավ է աշխատում՝ բողոքողները ցեխ են շպրտում

Օսիպյան. ՃՈ-ն նախկինից լավ է աշխատում՝ բողոքողները ցեխ են շպրտում

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայն չէ, որ ճանապարհային ոստիկանության հետ կապված դժգոհություններն ավելացել են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Միշտ էլ ճանապարհային ոստիկանության հետ կապված եղել է այդ դժգոհությունը: Ուղղակի կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, և ոստիկանական ստորաբաժանումներից մեկն են ընտրել, որն անմիջապես շփվում է քաղաքացիների հետ»,հայտնում է yerkir.am-ը:

«Բայց ՃՈ-ն, անկեղծ եմ ասում, այսօր նույնպես կաշկանդված չէ, քանի որ «ոչ» ենք ասել կոռուպցիային»,-հավելել է նա:

Օսիպյանը վստահեցրել է, որ ոստիկանությունում չկա կաշառակերության որևէ դրվագ: «Համացանցում ասում են, թե սաբոտաժ են անում, բայց ասելը քիչ է, ես էլ ասում եմ` ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ ավելի լավ է աշխատում: Եկեք, տեսեք, թե մեր ոստիկանության լրատվական ծառայությունն ինչքան գովեստի զանգեր է ստանում` նույն ՃՈ անձնակազմին ուղղված, ֆեյսբուքի ինչքան օգտատերեր կան, որոնք նկարներ կամ նյութեր են տեղադրում, թե ոնց է ՃՈ աշխատակիցն իրենց աջակցել, թե որքան բարեխիղճ է ծառայել»,-ասել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ կաշառք վերցնելու հնարավորությունը նվազել է, և ճանապարհային ոստիկանությունից աշխատողների զգալի արտահոսք կա։ Օսիպյանը պատասխանել է, որ նման բան չկա, և այդ ծառայողներին ինքն է աշխատանքից ազատել, ոչ թե նրանք են դուրս եկել աշխատանքից: «Ես եմ ազատել այն աշխատողներին, որոնց մասով զգացել եմ, որ փոխված իրավիճակում չեն կարող բարեխիղճ ծառայել»,- հայտարարել է նա և հավելել, որ նրանք քիչ էին, մոտ 20 հոգի: Այդուհանդերձ, ոստիկանապետը չի հստակեցրել, թե ինչի հիման վրա է նման մտավախություններ ունեցել՝ պատճառաբանելով, թե չի կարող «փակագծեր բացել»:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է կիրառել Վրաստանի պարեկային ծառայության մոդելը: Նա հավելել է, որ այդպիսի ծառայություն Հայաստանումկստեղծվի արդեն 2019-ին:

 Ուշագրավ
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»
Նա հավելել է նաև, որ իր կարծիքով, շատ զարմիկներ ունենալով, իր երեխաները նորմալ են մեծանում