Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատողները բողոքում են օպտիմալացման դեմ![]() 21 դեկտեմբերի 2018 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ: Նրանք հայտնեցին գործադուլ հայտարարելու մասին, այնուհետև, արդեն կառավարության շենքի մոտ պահանջում էին իրենց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:Հավաքվածները բողոքել են նաև այն հանգամանքից, որ ոչ մի քննարկում այդ հարցերի շուրջ չի եղել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել: Կառավարության շենքի մոտ ցուցարարների հետ հանդիպել է կառավարության նամակաների բաժնի պատասխանատուն՝ խոստանալով փոխանցել նամակը: Ցուցարարները հայտարարել են, որ կսպասեն պատասխանի մինչև դեկտեմբերի 24-ը, հակառակ դեպքում կշարունակեն գործադուլը, պաստրատ են նաև նստացույց անել: Հանձնելով նամակը՝ ցուցարարները հեռացել են կառավարության շենքի մոտից: Մշակույթի նախարարության աշխատակից Գուրգեն Ալեքյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր, որ նախարարության աշխատակիցները խնդիրը չեն անձնավորում, և ընդդիմանալու միտումը ամենևին էլ աշխատանքը կորցնելու մտավախությունից չէ: Նրանք դեմ են քաղաքական դիրքորոշմանը, և ընդգծում են, որ «մշակույթը մշտապես եղել է մեր երկրի այցեքարտը, և մշակույթի նախարարությունը պետք է մնա մշակույթի նախարարություն»: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |