Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված երեխաների համար

Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված երեխաների համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված դպրոցահասակ երեխաների:

Երեխաներն ավելի վաղ Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպել էին «Թումո» կենտրոնում և ցանկություն հայտնել այցելել ընկերության գլխավոր գրասենյակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային առօրյային, ինչպես նաև հեռահաղորդակցության հիմունքներին ծանոթանալու համար:

Հանդիպման ընթացքում ընկերության հյուրերը լսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, ծանոթացել հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկություններին ու զարգացման միտումներին, ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում դրված հիմնարար արժեքներին:

Այնուհետև ընկերության զանգերի և սպասարկման կենտրոններում կազմակերպված շրջայցի ընթացքում, երեխաները հնարավորություն են ստացել դիտարկել հեռահաղորդակցության ոլորտում բաժանորդային սպասարկման աշխատանքի նրբություններին և առանձնահատկություններին:

Երեխաների հետ զրույցում Ռալֆ Յիրիկյանը պատմել է հաջողության իր բանաձևի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երեխաներին խորհուրդ է տվել միշտ ձգտել ավելիին և կարևորել փորձի փոխանակումն ու շփումը: Գործարարը խրախուսել է մասնակիցներին երբևէ չխուսափել որևէ աշխատանքից, ջանալ դրանից գիտելիք և հմտություններ ձեռք բերել. «Երբեք մի խորշիր «սև» աշխատանքից, եթե դա քո պարտականությունն է: Ցանկացած աշխատանք պահանջում է հմտություն: Աշխատանքը ջանք է, որ արժանի է հարգանքի: Վաղը դու կկարողանաս գնահատել այդ աշխատանքի արդյունավետությունն ու այդ աշխատողին, միայն եթե դու այսօր ինքդ կատարես այդ աշխատանքը՝ ինքնուրույն», հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում մասնակիցները Ռալֆ Յիրիկյանին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերն ու խորհուրդներ ստացել հաջողության սեփական ուղին կերտելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---