Բաքվում առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ընտրել Թուրքիայից 1 հուլիսի 2008 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության հերթական նիստը: Այդ մասին հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով կուսակցության մամլո ծառայության վրա: Կուսակցության հաղորդագրությունում նշվում է, որ նիստին քննարկվում էր հասարակա-քաղաքական դրությունը երկրում նախագահակն ընտրությունների շեմին: Կուսակցությունում գտնում են, որ ԵԽԽՎ վերջին բանաձեւը, որի մեջ նշվում է, որ Ադրբեջանում նկատվում է վատթարացում մարդու իրավունքների պաշտպանության հատվածում նախագահական ընտրություններից առաջ, ինչպես նաեւ ճնշում մամուլի վրա, վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ազգային շահերը «ոտնահարվում են»: Տվյալ բացասական հետեւանքները վերացնելու համար ադրբեջանական կառավարությունը պետք է քաղաքական հանդուրժողականություն ցուցաբերի: Կուսակցությունը նաեւ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: ԱԴԿ-ում գտնում են, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը տարածաշրջան ապացուցում է, որ նրանք պաշտպանում են հայկական կողմը»: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է դիտարկել «տվյալ կազմակերպության ներկայացուցիչների փոփոխության» հարցը: Հավասարակշռություն հաստատելու համար կուսակցությունում առաջարկում են ընտրել համանախագահ Թուրքիայից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |