Պուտինը Լուկաշենկոյին նախատոնական ճաշի է հրավիրել՝ առանձնազրույցի

Պուտինը Լուկաշենկոյին նախատոնական ճաշի է հրավիրել՝ առանձնազրույցի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Մոսկվա՝ համատեղ ճաշկերույթի, առանց երկու երկրների պատվիրակությունների մասնակցության:

«Ես առաջարկում եմ հետևյալ կարգը՝ մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, հետո հնարավորություն կտանք պատվիրակություններին ևս շփվել, իսկ հետո ես ուզում եմ Ձեզ նաև առանձին հրավիրել աշխատանքային ճաշի, նախատոնական»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԲԿ-ն:

Խոսելով այն մասին, թե ինչպես են վերջին շրջանում դասավորվում երկու երկրների հարաբերությունները՝ ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ու Մինսկը «գոհ լինելու բոլոր հիմքերն ունեն», քանի որ ապրանքաշրջանառությունը երկրների միջև աճում է և հարաբերությունները «հաջող են զարգանում միանգամից մի քանի ուղղությամբ: Նա հավելել է, որ հարցեր ծագում են, հիմնականում էներգետիկայի ոլորտում: «Առաջարկում եմ, նույնիսկ եթե վերջնական որոշում չկայացնենք, միասին լսել կողմերին: Դե իսկ եթե պայմանավորվենք, ավելի լավ,-ասել է Պուտինը:

Լուկաշենկոն համակարծիք է եղել, որ Մոսկվան ու Մինսկը կարող են պայմանավորվել բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ:

Դեկտեմբերի սկզբին, Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ ՌԴ և Բելառուսի նախագահները վիճաբանեցին բելառուս սպառողների համար գազի գնի շուրջ: Լուկաշենկոն բողոքել է, որ չի կարող մրցակցել ՌԴ հետ, քանի որ բելառուս սպառողի համար գազի գինը $130 է 1 000 խմ համար, մինչդեռ Սմոլենսկի շրջանի ռուսների համար՝ $70: Պուտինն առարկել է, որ եթե ՌԴ-ն գազը Բելառուս առաքեր շուկայական գնով, Բելառուսը ստիպված կլիներ գնել այն $200 1000 խմ գազի դիմաց: Առաջարկվեց բանավեճը շարունակել փակ ռեժիմով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---