Քիմ Քարդաշյանը 2018-ին զգալի համալրել է իր կարողությունը

Քիմ Քարդաշյանը 2018-ին զգալի համալրել է իր կարողությունը

PanARMENIAN.Net - Hypebae պարբերականը հաշվել է, թե 2018-ին որքան է վաստակել «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից Քիմ Քարդաշյանը: Հայազգի հեռուստաաստղի դիմահարդարման KKW Beauty բրենդը 100 մլն դոլար եկամուտ է բերել, իսկ Kim Kardashian Hollywood բջջային հավելվածը՝ 45 մլն դոլար: Բացի այդ, ռեալիթի շոուում նկարահանումների շնորհիվ 38-ամյա Քարդաշյանը 20 մլն դոլար է վաստակել:

Յուրաքանչյուր գովազդային գրառման արժեքը նրա Instagram-աքաունթում հասել է 1 մլն դոլարի, գրում է Lenta.ru-ն:

Տարվա ընթացքում Քարդաշյանը նաև մի քանի գործարք է կնքել անշարժ գույքի ոլորտում՝ մասնավորապես, վաճառել է իր Լոս Անջելեսի առանձնատունը 9 մլն դոլարով:

Քարդաշյանի համար եկամտի լրացուցիչ աղբյուր է դարձել մասնակցությունը մեծ համաշխարհային ընկերությունների հոլովակներին և այլ նախագծերին: Այդպիսով, 2018-ին Քիմ Քարդաշյանը մոտ 350 մլն դոլար է վաստակել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---