ՊՆ. Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի հետ կապված ՌՈ-ն նյութեր է պատրաստում (վիդեո)

ՊՆ. Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի հետ կապված ՌՈ-ն նյութեր է պատրաստում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին:

Նա գրել է, որ նախարարությունը դատապարտում է կատարվածն ու անթույլատրելի է համարում:

«ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում», - գրել է նա:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ մեքենաներով կանգնեցնում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, որին հաջորդում են քաշքշոց և հայհոյանքներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---