Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին

Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։

Դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ քննիչը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել, և դատավորը այդ հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտնում է Aysor.am-ը։

Այս հարցով քննություն իրականացնող դատավորը Նելլի Բաղդասարյանն է։

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նաև դատախազը:

Nույն միջնորդությունը պետք է քննարկվեր նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, սակայն գործով քննիչը միջնորդել էր դատարանին հետաձգել պաշտպանների միջնորդության քննարկումը, քանի որ ունի անձնական հարցեր։ Քննիչը նաև նշել էր, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել։

Ռոբերտ Քոչարյանը անցնում է մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Բացի նախկին նախագահից, այս մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն արդեն երկար ժամանակ է՝ հետախուզվում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---