Ծառուկյանն ԱԺ մանդատների հանձնմանը չի մասնակցել զբաղվածության պատճառով

Ծառուկյանն ԱԺ մանդատների հանձնմանը չի մասնակցել զբաղվածության պատճառով

PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ մանդատների հանձնման արարողությանը չի մասնակցել զբաղվածության պատճառով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

«Ավելի վաղ պլանավորված միջոցառում ունի: Սա ոչ թե պետք է դիտարկել որպես վերաբերմունք, այլ որ զբաղվածության պատճառով չի կարողացել մասնակցել»,- ասել է նա, հայտնում է yerkir.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է նախկինի պես շատ բացակայել ԱԺ նիստերից՝ Տոնոյանն ասել է. «Այս պահին հավանականությունների տեսությունով չենք առաջնորդվում: Ամսի 14-ին կմեկնարկեն նոր ԱԺ-ի աշխատանքները: Մնացած ամեն ինչի մասին կխոսենք ըստ իրադարձությունների զարգացման»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին, ապա Տոնոյանն ասել է որ նա 7 հազարից ավելի ձայն է ստացել Կոտայքում, և նրան պետք է դիտարկել այս համատեքստում:

Էդուարդ Բաբայանը ևս ներկա չի եղել մանդատների հանձնման արարողությանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---